Լրահոս

03.09.2012 11:37


Շախմատի օլիմպիադա. մրցաշարի կենտրոնական հանդիպումը՝ Հայաստան–Ռուսաստան

Շախմատի օլիմպիադա. մրցաշարի կենտրոնական հանդիպումը՝ Հայաստան–Ռուսաստան

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ մրցափուլում Հայաստանի մրցակիցը կլինի Ռուսաստանը, որն իր վարկանիշով առաջինն է, իսկ մրցաշարային աղյուսակում նույնքան միավոր ունի, որքան Հայաստանը՝ այս պահի առաջատարը։

Միայն այս երկու թիմերին է հաջողվել առաջին 5 մրցափուլերում հաղթանակներ տոնել, սակայն հայ շախմատիստները լրացուցիչ ցուցանիշներով առաջինն են: Առաջատարների մասնակցությամբ մրցավեճը մեծ ազդեցություն կունենա չեմպիոնության համար պայքարում:

Գերհետաքրքիր ու գերլարված այս դիմակայությունը  կսկսվի այսօր՝ Երևանի ժամանակով 16:00-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը