Լրահոս

01.09.2012 13:26


Գագիկ Ծառուկյան. «Մեր երեխաները պետք է ունենան ժամանակին համահունչ գիտելիքներ»

Գագիկ Ծառուկյան. «Մեր երեխաները պետք է ունենան ժամանակին համահունչ գիտելիքներ»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հասարակությանն ուղերձ է հղել  սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով։  Ստորև ներկայացնում ենք ուղերձն ամբողջությամբ։

«Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և ծնողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մեր ժողովրդի համար ուսումն ու կրթությունը, գիրն ու դպրությունը միշտ էլ եղել են անփոխարինելի արժեքներ: Աշակերտական նստարանից սկսած մեր երեխաների մեջ պետք է ներարկվեն այդ արժեքները` սերը դեպի ուսումն ու ձգտումը, դեպի գիտելիքի անսպառ շտեմարան: Մեր երեխաները պետք է ունենան ժամանակին համահունչ գիտելիքներ, ստանան հայեցի դաստիարակություն, լինեն բազմակողմանի զարգացած, քանի որ միայն այդպիսի սերունդն է ունակ կյանքի կոչելու մեր ազգի ու պետության բոլոր նպատակները: Այդ գործում իրենց անգնահատելի ավանդն ունեն նաև մեր մանկավարժները` ուսուցիչներն ու դասախոսները, որոնց տված գիտելիքների հիման վրա են ձևավորվում մեր ազգին և պետությանն արժանի քաղաքացիներ:

Կրկին ու կրկին շնորհավորելով սեպտեմբերի 1–ի կապակցությամբ, մաղթում եմ մեր երեխաներին առողջություն, մեծ ձգտում և աշխատասիրություն` կյանքի ամենանվիրական երազանքների իրականացման գործում»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ

Գագիկ Ծառուկյան

Այս խորագրի վերջին նյութերը