Լրահոս

31.08.2012 15:36


Սաֆարով. «Ես չէի ակնկալում նման որոշում իմ նկատմամբ»

Սաֆարով. «Ես չէի ակնկալում նման որոշում իմ նկատմամբ»

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովը, ով ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ արդեն Բաքվում է, ադրբեջանական «ԱՊԱ»–ի հետ զրույցում հայտարարել է.

–Արդարությունը հաղթանակեց։ Ես չէի ակնկալում, որ իմ նկատմամբ նման որոշում կկայացվի։

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկատվություն են տարածել, թե Սաֆարովին Հունգարիայից արտահանձնել են Ադրբեջան, իսկ նախագահ Իլհամ Ալիևը արդեն ներում է շնորհել մարդասպանին։

2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղվել էր Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հայ սպային կացնով սպանել էր:

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Արտահանձնման և, առավելևս, ներման հիմքերը պարզապես բացակայում են։

Այս խորագրի վերջին նյութերը