Լրահոս

31.08.2012 14:30


Ռամիլ Սաֆարովին տեղափոխել են Ադրբեջան ու ներո՞ւմ շնորհել

Ռամիլ Սաֆարովին տեղափոխել են Ադրբեջան ու ներո՞ւմ շնորհել

Հունգարիայում հայ սպայի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնել են Ադրբեջանին: Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արդեն ներում է շնորհել մարդասպանին: Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:Այնուամենայնիվ, պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա։ ՀՀ ԱԳՆ–ն նույնպես առայժմ չի արձագանքել։

Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով գործուղվել էր Բուդապեշտ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթաց անցնելու, քնած ժամանակ դաժանաբար սպանվել էր Ռամիլ Սաֆարովի կողմից: Ադրբեջանցին հայ սպային կացնով սպանել էր:

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը: Արտահանձնման և, առավելևս, ներման հիմքերը պարզապես բացակայում են։

Այս խորագրի վերջին նյութերը