Սեպտեմբերի 9-ին Հայաստանի 481 համայնքներում ընտրություններին կմասնակցի 4789 թեկնածու
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի 481 համայնքներում (իսկ սեպտեմբերի 23-ին՝ մնացած բոլոր համայնքներում) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին է այսօր անդրադարձել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ հրավիվրած մամլո ասուլիսին։
Մուկուչյանի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 5201 թեկնածու, որից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 412-ը, ուստի ընտրություններին կմասնակցի 4789 թեկնածու։
Չորս գյուղական համայնքներում, այնուամենայնիվ, ընտրությունները չեն կայանալու։
–Մեկ համայնքում կար երկու թեկնածու, նրանցից մեկը մահացել է, և օրենսդրության համաձայն, նշանակվելու են նոր ընտրություններ, իսկ երեք համայնքներում ընդհանրապես չի եղել առաջադրված թեկնածու,– պարզաբանել է ԿԸՀ նախագահը։
Միաժամանակ, 4 քաղաքային համայնքներում նույնպես կա ընդամենեը մեկ թեկնածու։ Խոսքը Կապանի, Քաջարանի, Ագարակի ու Թումայանի մասին է։ Ի դեպ, ամենամեծ համայնքը, որտեղ սեպտեմբերի 9-ին կկայանան ընտրություններ, Գյումրին է, իսկ ամենափոքրը Սյունիքի Քաշունի համայնքն է, որն ունի ընդամենը 19 ընտրող։
Մուկուչյանը լրագրողներին հայտնել է նաև, որ թեկնածուների մեծամասնությունը՝ անկուսակցականներ են (3236), 1444–ը՝ ՀՀԿ–ական են, 304-ը՝ ԲՀԿ–ական, 101-ը՝ ՀՅԴ–ից, 18-ը՝ ՀՀՇ–ից և այլն։

7or.am