Լրահոս

31.08.2012 13:51


ՄԱԿ ԱԽ. Սիրիայի երկնքում թռիչքազերծ գոտի դեռևս չի լինի

ՄԱԿ ԱԽ. Սիրիայի երկնքում թռիչքազերծ գոտի դեռևս չի լինի

Սիրիական ընդդիմությունը շաբաթներ առաջ միջազգային հանրությանն էր  դիմել Սիրիայի երկնքում թռիչքազերծ գոտի սահմանելու հարցով։ Այժմ այդ հարցը, Սիրիայում բուֆերային գոտիներ ստեղծելու հարցի հետ մեկտեղ, քննարկվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում և շատերի կողմից հավանության չի արժանացել։ Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Թուրքիան փորձում է այդ գաղափարը տեղավորել ավելի վաղ հնչեցված` արաբական երկրի տարածքում բուֆերային գոտու ստեղծման առաջարկի ծրագրում։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Լորան Ֆաբիուսը կարծում է, որ այդպիսի ծրագրի իրագործումը պահանջում է Սիրիայի հարևանների համաձայնությունը:

Թուրքիայի կողմից աջակցություն ստացած այդ գաղափարը այժմ հավանության չի արժանացել նաև ՄԱԿ-ի կառույցներում: ՄԱԿ–ի փոխստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտյերեսը խիստ բացասական է գնահատել բուֆերային գոտիների ստեղծման գաղափարը ու նշել, որ այդ հայեցակարգն արդեն ցույց է տվել իր անկարողունակությունը։

Այս խորագրի վերջին նյութերը