Լրահոս

31.08.2012 12:27


Թուրքիան սիրիացի փախստականների հոսքը վերահսկել չի կարողանում

Թուրքիան սիրիացի փախստականների հոսքը վերահսկել  չի կարողանում

Թուրքիայի իշխանությունները ՄԱԿ-ին կոչ են արել արագացնել հարևան Սիրիայից փախստականների ճամբարների կազմակերպման գործը: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրն արդեն չի կարողանում վերահսկել փախստականների հոսքը: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»–ն:

Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող տեղավորել 100 հազ.–ից ավելի փախստականի։  

Նշենք, որ օգոստոսի 25-ին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության զեկույցի տվյալներով` սիրիացի փախստականներն ամենաշատը Թուրքիա են գնում: Ներկայումս այնտեղ գտնվում է ավելի քան 74 հազ. փախստական, ևս 61 հազ.–ը ապաստանել է Հորդանանում: Ավելի փոքր թվով սիրիացի փախստակնների ապաստան են դարձել Իրանը, Իրաքն ու Լիբանանը:

Այս խորագրի վերջին նյութերը