Լրահոս

31.08.2012 11:38


Ռուսաստանը կոչ է անում հրաժարվել Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներից

Ռուսաստանը կոչ է անում հրաժարվել Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներից

ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Սիրիայի նկատմամբ միակողմանի պատժամիջոցներ կիրառող երկրներին կոչ է արել հրաժարվել այդ մարտավարությունից: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի»–ն:

 –Դրանք սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված իրական ջանքերի հետ ոչ մի առնչություն չունեն,–ասել է Չուրկինը՝ հավելելով, որ նմանատիպ մեթոդներն էլ ավելի են բարդացնում Սիրիայի հասարակ քաղաքացիների կյանքը և զրկում են նրանց մարդու հիմնարար իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

Նշենք, որ այս պահի դրությամբ Սիրիայի նկատմամբ գործում են Միացյալ Նահանգների, Եվրամիության և Արաբական լիգայի առանձին երկրների կողմից սահմանված մի շարք պատժամիջոցներ: Չուրկինը հատկապես ընդգծել է այն փաստը, որ այդ պատժամիջոցները ոչ մի կապ չունեն ՄԱԿ–ի հետ։ 

Այս խորագրի վերջին նյութերը