Անկարայի թատրոններից մեկի շենքի տարածքում, որտեղ, հնարավոր է, նախկինում հայկական գերեզմանատուն է եղել, մարդկային ոսկորներ են հայտնաբերել
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի օպերայի և բալետի թատրոնի շենքում վերանորոգման աշխատանքների ժամանակ գանգ և մարդու ոսկորներ են հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիեթը»-ը:
Մասունքները գտնվել են բեմի հատվածում՝ 25-30 մ խորության վրա: Վերանորոգման աշխատանքները դադարեցվել են, որպեսզի հնագետներն ուսումնասիրեն տեղանքը: Ըստ նախնական տեղեկությունների՝ գտածոները վերաբերում են Հռոմեական շրջանին:
Նշենք, որ թատրոնի շենքը կառուցվել է 1933թ.: Ըստ որոշ տվյալների՝ Օսմանյան կայսրության շրջանում թատրոնի շենքի տարածքում հայկական գերեզմանոց է եղել, որին էլ կարող են պատկանել գտածոները: