Լրահոս

30.08.2012 13:50


Թեհրանում Չմիավորման շարժման հանդիպմանը Եգիպտոսի նախագահի ելույթի ժամանակ սիրիական պատվիրակությունը հեռացել է դահլիճից

Թեհրանում Չմիավորման շարժման հանդիպմանը Եգիպտոսի նախագահի ելույթի ժամանակ սիրիական պատվիրակությունը հեռացել է դահլիճից

Թեհրանում կայացած Չմիավորման շարժման անդամ-երկրների հանդիպմանը Սիրիայի պատվիրակությունը դահլիճից հեռացել է, երբ ելույթ է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին: Վերջինս Սիրիայի վարչակարգն անվանել է բռնաճնշումներ կիրառող։ Այս մասին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հաղորդում է «Ալ Ջազիրա»–ն։

Նշենք, որ Եգիպտոսի նոր նախագահը 30 տարվա դադարից հետո առաջին անգամ է ժամանել Իրանում ընթացող Չմիավորման շարժման գագաթնաժողովին: 1978-1979թթ. հեղաշրջումից հետո եգիպտական առաջնորդները դադարել էին այցելել Իրան։

Հիշեցնենք, որ Թեհրանում հանդիպման գլխավոր թեմաներից են Սիրիայի ճգնաժամը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրանական միջուկային ծրագրերի շուրջն առաջացած անհամաձայնությունները: Այս գագաթնաժողովի միջոցով Իրանը հույս ունի դուրս գալ այն մեկուսացումից, ինչին նպատակուղղված են  արևմտյան երկրների կողմից կիրառվող պատժամիջոցները:

Այս խորագրի վերջին նյութերը