Լրահոս

30.08.2012 13:00


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի հարցում օգնություն է խնդրել Իրանից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայի հարցում օգնություն է խնդրել Իրանից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Սիրիայում ստեղծված խնդիրը կարգավորելու համար Իրանից օգնություն է խնդրել: Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած Պան Գի Մունը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի հետ հանդիպման ժամանակ իսլամական հանրապետությանը կոչ է արել գործի դնել տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունը` վերջ դնելու համար  քաղաքացիական հակամարտությանը Սիրիայում: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»–ն։  

Միաժամանակ,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Իրանի ղեկավարների հետ քննարկել է նաև Իսլամական Հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր և կոչ արել ձեռնարկել կոնկրետ քայլեր` միջուկային ծրագրի խաղաղ բնույթը ապացուցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը