Լրահոս

30.08.2012 11:43


Ասադն ասել է, թե ով է սիրիական ճգնաժամի գլխավոր մեղավոր երկիրը

Ասադն ասել է, թե ով է սիրիական ճգնաժամի գլխավոր մեղավոր երկիրը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ադ–Դունիա»–ին տված հարցազրույցում իր երկրում տեղի ունեցող արյունահեղության գլխավոր մեղավոր է անվանել Թուրքիային.

–Թուրքիան անմիջական պատասխանատվություն է կրում Սիրիայում տեղի ունեցող արյունահեղության համար։

Նախագահն անդրադարձել է նաև Թուրքիայում սիրիացի փախստականների թեմային, հատկապես զինվորականների «առնետավազքին»։

–Ընդհանուր առմամբ՝ սա ազգի ինքնամաքրման գործընթաց է: Եթե սիրիացիներն ունեն ծանոթներ, ովքեր ցանկանում են փախչել, սակայն կասկածում են, հարկ է նրանց ոգևորել… Փախչում են միայն թույլ և վատ մարդիկ: Հայրենասերները և պարզապես լավ մարդիկ չեն փախչում,–ասել է Ասադը:

Այս խորագրի վերջին նյութերը