«Փուչիկների» գործով դատավարությունը հետագձվել է. մեղադրյալը, ինչպես նաև տուժածներից շատերը, դատին չեն ներկայանալցել
ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում հրդեհված փուչիկների գործով դատավարությունն այսօր սկսվել է ուշացումով, սակայն այդպես էլ էական լսումներ տեղի չեն ունեցել, քանի որ տուժողներից շատերը դատարան չէին ներկայացել (79 հոգի եկել էր, 118-ը՝ ոչ): Մեղադրյալ Սերոբ Բոզոյանը նույնպես ներկա չէր, ինչը, պարզվեց, պայմանավորված է նրանով, որ նրան ուղարկած ծանուցագիրը սխալ հասցեով էր ուղարկվել։
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը նշել է, թե քանի որ տուժածների մի մասը և մեղադրյալը ներկա չեն դատավարությանը, իսկ նրանց լրացուցիչ ծանուցում ուղարկելը ժամանակ է պահանջում, ուստի նիստը հարկ է հետաձգել:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին` ժամը 10:00-ին: