Լրահոս

30.08.2012 11:19


«Փուչիկների» գործով դատավարությունը հետագձվել է. մեղադրյալը, ինչպես նաև տուժածներից շատերը, դատին չեն ներկայանալցել

«Փուչիկների» գործով դատավարությունը հետագձվել է. մեղադրյալը, ինչպես նաև տուժածներից շատերը, դատին չեն ներկայանալցել

ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում հրդեհված փուչիկների գործով դատավարությունն այսօր սկսվել է ուշացումով, սակայն այդպես էլ էական լսումներ տեղի չեն ունեցել, քանի որ տուժողներից շատերը դատարան չէին ներկայացել (79 հոգի եկել էր, 118-ը՝ ոչ): Մեղադրյալ Սերոբ Բոզոյանը նույնպես ներկա չէր, ինչը, պարզվեց, պայմանավորված է նրանով, որ նրան ուղարկած ծանուցագիրը սխալ հասցեով էր ուղարկվել։   

Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը նշել է, թե քանի որ տուժածների մի մասը և մեղադրյալը  ներկա չեն դատավարությանը, իսկ նրանց լրացուցիչ ծանուցում ուղարկելը ժամանակ է պահանջում, ուստի նիստը հարկ է հետաձգել:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին` ժամը 10:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը