«Ну, погоди!» մուլտֆիլմը ՌԴ–ի հեռուստաալիքներով կցուցադրվի միայն ուշ երեկոյան՝ «բռնության» տեսարանների պատճառով
Հանրահայտ «Ну, погоди!» («Դե, սպասիր») մուլտֆիլմը սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում կցուցադրվի միայն գիշերը: Համառուսաստանյան հեռուստաընկերությունում կարծում են, որ գայլի ու նապաստակի արկածները վնասակար են մանուկների առողջության և զարգացման համար, քանի որ մուլտֆիլմը «բռնության տեսարաններ» է պարունակում: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»։
Այսպես, հեռուստաընկերությունում պնդում են, որ մուլտֆիլմը հակասում է երեխաների պաշտպանությանն ուղղված դաշնային օրենքին, որը նախատեսում է փոքրիկներին պաշտպանել վնասակար տեղեկատվությունից:
–Մենք միայն երկու տարբերակ ունենք՝ կա՛մ խախտել օրենքը, կա՛մ ցուցադրել ուշ երեկոյան,-հայտարարել է Համառուսաստանյան հեռուստաընկերության մանկապատանեկան ծրագրերի ստուդիայի ղեկավար Տատյանա Ցիվարյովան:
Նոր օրենքի համաձայն, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1–ից, «Դե սպասիրը» հայտնվել է «մեծերի համար նախատեսված» ֆիլմերի շարքում` գլխավորի հերոսի՝ գայլի անբարոյական պահվածքի պատճառով, որն անընդհատ ծխում է, նեղացնում է երեխաներին և այլն։
Այս տեղեկատվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել Ռուսաստանում։ Համացանցում ամենասուր քննադատություններ են հնչում, իսկ որոշ բլոգերներ, ոչ առանց ծաղրի, ընդհանրապես առաջարկում են քաղաքական գործիչներին արգելել «Թոմ Սոյերի արկածները» ֆիլմի դիտումը, քանի որ այն թափառաշրջիկություն է քարոզում, ինչպես նաև Կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմը, քանի որ սերիաներից մեկում նրանք համբուրվում են, ինչը կարող է նույնասեռականության քարոզ ընկալվել: