Լրահոս

29.08.2012 14:12


«Ну, погоди!» մուլտֆիլմը ՌԴ–ի հեռուստաալիքներով կցուցադրվի միայն ուշ երեկոյան՝ «բռնության» տեսարանների պատճառով

«Ну, погоди!» մուլտֆիլմը ՌԴ–ի հեռուստաալիքներով կցուցադրվի միայն ուշ երեկոյան՝ «բռնության» տեսարանների պատճառով

Հանրահայտ «Ну, погоди!» («Դե, սպասիր») մուլտֆիլմը  սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում կցուցադրվի միայն գիշերը: Համառուսաստանյան հեռուստաընկերությունում կարծում են, որ գայլի ու նապաստակի արկածները վնասակար են մանուկների առողջության և զարգացման համար, քանի որ մուլտֆիլմը «բռնության տեսարաններ» է պարունակում: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»։

Այսպես, հեռուստաընկերությունում պնդում են, որ մուլտֆիլմը հակասում է երեխաների պաշտպանությանն ուղղված դաշնային օրենքին, որը նախատեսում է փոքրիկներին պաշտպանել վնասակար տեղեկատվությունից:

–Մենք միայն երկու տարբերակ ունենք՝ կա՛մ խախտել օրենքը, կա՛մ ցուցադրել ուշ երեկոյան,-հայտարարել է Համառուսաստանյան հեռուստաընկերության մանկապատանեկան ծրագրերի ստուդիայի ղեկավար Տատյանա Ցիվարյովան:

Նոր օրենքի համաձայն, որը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1–ից, «Դե սպասիրը» հայտնվել է «մեծերի համար նախատեսված» ֆիլմերի շարքում` գլխավորի հերոսի՝ գայլի անբարոյական պահվածքի պատճառով, որն անընդհատ ծխում է, նեղացնում է երեխաներին և այլն։

Այս տեղեկատվությունը բուռն քննարկումների տեղիք է տվել Ռուսաստանում։ Համացանցում ամենասուր քննադատություններ են հնչում, իսկ որոշ բլոգերներ, ոչ առանց ծաղրի,  ընդհանրապես առաջարկում են քաղաքական գործիչներին արգելել «Թոմ Սոյերի արկածները» ֆիլմի դիտումը, քանի որ այն թափառաշրջիկություն է քարոզում, ինչպես նաև Կոկորդիլոս Գենայի ու Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմը, քանի որ սերիաներից մեկում նրանք համբուրվում են, ինչը կարող է նույնասեռականության քարոզ ընկալվել:

Այս խորագրի վերջին նյութերը