Լրահոս

29.08.2012 13:57


Թուրքիայի խորհրդարանի խոսնակը 3 օրով կդառնա երկրի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը 3 օրով կդառնա երկրի նախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը երեք օրով կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը: Ականջի հիվանդության պատճառով Հաջիթեփեի հիվանդանոցում բուժվող նախագահ Աբդուլլահ Գյուլն իր լիազորությունները կատարելու եռօրյա հավաստագիր է տվել խորհրդարանի խոսնակին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը։

Չիչեքը նախագահի պաշտոնը կզբաղեցնի օգոստոսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում:

Հիշեցնենք, որ առողջական խնդիրների պատճառով օգոստոսի 23-ին Գյուլն ընդհատել էր Բիշքեկ կատարած այցն ու վերադարձել Թուրքիա: Մինչ օրս նա բուժվում է հիվանդանոցում։

Այս խորագրի վերջին նյութերը