Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել «Ալ Դունյա» կառավարամետ հեռուստաընկերությանը։ Նա դեմ է արտահայտվել Թուրքիայի առաջարկին՝ ստեղծել բուֆերային գոտի: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ երբ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը հատի 100 000-ի սահմանը, իրենք ստիպված կլինեն Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծել:
Հարցազրույցի ընթացքում Բաշար Ասադն ասել է, որ Սիրիան գլոբալ և տարածաշրջանային պատերազմի մեջ է, ու ավելացրել է.
–Հաղթանակը միայն ժամանակ է պահանջում:
Անդրադառնալով Սիրիայում առկա իրավիճակին ` Ասադը նշել է, որ իր կառավարությունն առաջընթաց է գրանցում։
–Իրավիճակն այժմ ավելի լավ է,–ասել է Ասադն ու հավելել, որ եթե իրեն ավելի շատ ժամանակ տրվի, իրենք կկարողանան լուծել ներքին խնդիրները:
Բաշար Ասադ. «Իրավիճակն այժմ ավելի լավ է»