Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կընթանան 16-րդ պարաօլիմպիկ խաղերը: Մրցումներին մասնակցելու է 4280 մարզիկ 166 երկրից:
Պարաօլիմպիական խաղերի անցկացման հիմքը դրվել է 1948թ. Ստոք Մենդևիլ քաղաքում` գերմանացի բժշկի նախաձեռնությամբ: Նա մրցույթ էր կազմակերպել Երկրորդ համաշխարհային պատերազմի վիրավորների մասնակցութամբ, ովքեր բուժվում էին տեղական հիվանդանոցում:
Ներկայիս պարաօլիմպիկ խաղերին մասնակցում են տարբեր հակամարտություններում վիրավորված նախկին զինծառայողներ Մեծ Բրիտանիայից, Բոսնիայից, Կամբոջայից, Ռուանդայից, ԱՄՆ-ից և այլն: Սիդնեյի 2000թ. օլիմպիադայում մրցումներին առաջին անգամ մասնակցեցին նաև մտավոր թերի կարողություններով մարդիկ։
«Պարաօլիմպիադա 2012-ի» բացման արարողությունը սկսվելու է տեղական ժամանակով 20:00-ին` լոնդոնյան Ստարտֆորդ թաղամասի մարզադաշտում, ուր օլիմպիական կրակը 24-ժամյա հերթափոխից հետո 580 ջահակիրների միջոցով տեղափոխվելու է Ստոք Մանդևիլից:
Նշենք, որ այս խաղերում Հայաստանը նույնպես ունի մասնակից։ Մեր երկրի պատիվը կպաշտպանեն ծանրամարտուհի Գրետա Վարդանյանը և լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը:
Լոնդոնում մեկնարկում են 16-րդ պարաօլիմպիկ խաղերը