Վալենտինա Մատվիենկոն ԼՂ կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումների փոխըմբռնման միտումներ է տեսնում
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերի միջև փոխըմբռնման միտումներ կան:
–Մենք կարծում ենք, որ խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական-ժողովրդավարական ճանապարհով, այլ լուծում չկա: Բանակցություններն ու երկխոսությունը պետք է շարունակվեն: Կարծում ենք, որ բանակցային գործընթացում ամենակարևորը փոխվստահության մթնոլորտի վերականգնումն է,–ասել է Մատվիենկոն: