Լրահոս

28.08.2012 17:50


Կենտրոնական բանկը խոչընդոտել է դրամի ամրապնդմանը

Կենտրոնական բանկը խոչընդոտել է դրամի ամրապնդմանը

Անցյալ շաբաթ ֆինանսական շուկայում հայկական դրամի արժևորման գործընթացը կասեցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Ըստ ԿԲ պաշտոնական հրապարակման` անցյալ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն բորսայում գնել է 3.45 մլն դոլար` 409,82 դրամ փոխարժեքով: ԿԲ-ի միջամտության շնորհիվ դոլարի հետագա անկումը կասեցվել է:

Նշենք, որ 2012թ. ընթացքում ՀՀ ԿԲ-ն առաջին անգամ է արտարժույթի շուկայում դոլար գնում: Մինչ այդ իրականացվել են միայն դոլարի վաճառքի գործարքներ: 2012թ. ընթացքում ԿԲ-ն դրամի փոխարժեքի կայունացման նպատակով վաճառել է ավելի քան 130 մլն դոլար, որից միայն մայիսին` 51.8 մլն դոլար: Սակայն այդ ամենը չի կարողացել կասեցնել դրամի բավական էական արժեզրկումը դոլարի նկատմամբ: Դոլարի փոխարժեքը ապրիլի 390 դրամից բարձրացել է և հուլիսին հասել մինչև 420 դրամի: Միաժամանակ, այս պահի դրությամբ տեղի է ունենում հակառակ գործընթացը՝ դրամի ամրապնդում։ 

Այս խորագրի վերջին նյութերը