Ավստրիայում հանրաքվե կանցկացվի պարտադիր զորակոչի վերացման համար
Ավստրիայում կանցկացվի ընդհանուր զորակոչից հրաժարվելու վերաբերյալ հանրաքվե: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի փոխկանցլեր Միխայել Շպինդելեգերի խոսքերին:
Քվեարկությունը տեղի կունենա 2013թ. հունվարին: Հանրաքվեի ընթացքում բնակիչներին կառաջարկվի մի կողմ թողնել զորակոչի անցկացման առկա համակարգն ու անցնել «արդիականացման» (թե ինչ նկատի ունի այդ ասելով` Շպինդելեգերը չի հստակեցրել), կամ ամբողջությամբ անցում կատարել արհեստավարժ բանակի:
Նշենք, որ Ավստրիան եվրոպական այն երկրներից է, որտեղ մինչ այժմ գործում է ընդհանուր զինապարտության մասին օրենքը։ Եվրոպայում պարտադիր զինվորական ծառայությունը պահպանվում է Դանիայում, Հունաստանում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում ու Շվեյցարիայում: