Աբդուլահ Գյուլը երկու ամսով կհետաձգի պաշտոնական հանդիպումները՝ հիվանդության պատճառով
Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի բժիշկները նրան խորհուրդ են տվել առնվազն երկու ամիս զերծ մնալ ինքնաթիռով ճանապարհորդելուց: «CNNturk»-ի հաղորդամամբ՝ Գյուլն արդեն հետաձգել է սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին նախատեսված բոլոր պաշտոնական այցերը:
Հիշեցնենք, որ Գյուլն ականջի հետ կապված խնդիրների պատճառով ընդհատել էր Ղրղզստան կատարած այցն ու վերադարձել Թուրքիա: Երեկ ուշ երեկոյան նա դուրս է գրվել հիվանդանոցից, հանդիպել է վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի և Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելի հետ և վերադարձել հիվանդանոց, որտեղ շարունակվելու է Գյուլի դեղորայքային բուժումը: