Ռումինիայի խորհրդարանը հաստատել է նախագահ Բեսեսկուի՝ իր պաշտոնում մնալու օրինականությունը
Ռումինիայի խորհրդարանը հավանություն է տվել երկրի Սահմանադրական դատարանի որոշմանը, որը նախորդ շաբաթ հաստատել էր նախագահի պաշտոնում Տրայան Բեսեսկուի գտնվելու օրինականությունը։ Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս»–ը:
–Մեր բարոյական պարտքն է ենթարկվել դատարանի որոշմանը: Մենք չենք կարող արգելափակել կամ փոխել Սահմանադրական դատարանի որոշումը,-ասել է խորհրդարանի ստորին պալատի նախագահ Վալերիու Զգոնյան:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ՍԴ-ն անվավեր էր ճանաչել նախագահ Տրայան Բեսեսկուի պաշտոնանկության՝ ավելի վաղ անցկացված հանրաքվեի արդյունքները` ժամանակավորապես պաշտոնից հեռացված Բեսեսկուին իրավունք տալով վերադառնալ պարտականությունների կատարմանը: Դատավորներն իրենց որոշումը բացատրել էին այն հանգամանքով, որ հանրաքվեին մասնակցել է 50%-ից պակաս ընտրող:
Բեսեսկուն պաշտոնից հեռացվել էր հուլիսին: Ընդդիմությունը նախագահին մեղադրել է Սահմանադրությունը խախտելու և կառավարության բնականոն աշխատանքը խոչընդոտելու համար: