Փաստաբաններ. ««Հարսնաքար»–ի գործի մինչդատական վարույթն ընթացել է բազմաթիվ խախտումներով»
«Հարսնաքար»-ի գործով մինչդատական վարույթն ընթացել է Քրեական, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքերի կոպտագույն խախտումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են Վահե Ավետյանի հոր՝ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը և փաստաբան Լուսինե Հակոբյանը:
Ասուլիսի բանախոսները նշել են, որ օգոստոսի 20-ին իրենք քսանից ավելի միջնորդություններ են ներկայացրել նախաքննություն իրականացնող մարմնին, սակայն միջնորդություն ստանալուց ընդամենը մի քանի ժամ անց քննիչ Ռուբեն Մկրտչյանը ամբողջությամբ մերժել է դրանք։
–Քննիչ Մկրտչյանն ամբողջությամբ մերժել է դրանք՝ մեզ փոստով ուղարկելով իր ակնհայտորեն հիմնազուրկ որոշումը,–նշել է Եգորյանը՝ ավելացնելով, որ իրենք մինչև վերջ գնալու են և պայքարելու են բոլոր դատական ատյաններում։
Փաստաբանները լրագրողներին հայտնել են, որ իրենք միջնորդել են նաև Ռուբեն Հայրապետյանին ներգրավել որպես կասկածյալ և պատշաճ հարցաքննության ենթարկել նրան, քանի որ, ըստ փաստաբանների, վեց մեղադրյալներից հինգը այդ օրն ուղեկցել են Ռուբեն Հայրապետյանին Երևանից Սևան գնալու և հետ վերադառնալու ընթացքում: Սակայն այս միջնորդությունը նույնպես մերժվել է։
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբն առաջարկում է ստեղծել հանրային արդարության տրիբունալ, որը փորձելու է հանրությանն իրազեկել այս գործին վերաբերող իրական ընթացքի մասին:

7or.am