Աշխարհ

27.08.2012 11:30


Շևարդնաձե. «Սահակաշվիլին արյուն կթափի, սակայն իշխանությունը չի զիջի»

Շևարդնաձե. «Սահակաշվիլին արյուն կթափի, սակայն իշխանությունը չի զիջի»

Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն երկուշաբթի հայտարարել է, որ պետության ներկայիս ղեկավար Միխայիլ Սահակաշվիլին իշխանությունն իր ձեռքում պահելու համար պատրաստ է արյունահեղության: Այս մասին հաղորդում է ռուսական «Վզգլյադ»-ը:

 –Սահակաշվիլին արյուն կթափի, սակայն իշխանությունը չի զիջի: Մարդը, ով պատրաստ էր Աբխազիայում պատերազմ սկսել իշխանությունը պահելու համար, պատկերացնո՞ւմ եք՝ ինչերի է պատրաստ,–հայտարարել է Վրաստանի նախկին նախագահը «Ասավալ-դասավալի» թերթի հետ հարցազրույցում։

Նման կարծիքի է նաև Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմադիր Նինո Բուրջանաձեն։

–Այդ մարդը պատրաստ է ամեն ինչի, եթե իր իշխանությանը վտանգ է սպառնում,–ասել է Բուրջանաձեն և հավելել, որ ինքն այդ տեղեկությունը հասցրել է նաև միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին` «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդին, ով կմասնակցի հոկտեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Այս խորագրի վերջին նյութերը