Լրահոս

27.08.2012 10:16


Բարաք Օբամա. ԱՄՆ-ը Մոլդովային կօգնի կարգավորել մերձդնեստրյան հակամարտությունը

Բարաք Օբամա. ԱՄՆ-ը Մոլդովային կօգնի կարգավորել մերձդնեստրյան հակամարտությունը

Միացյալ Նահանգները Մոլդովային կաջակցի մերձդնեստրյան հակամարտությունը կարգավորելու հարցում` պահպանելով հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում է «ՌԲԿ»-ն՝ նման հայտարարությամբ օգոստոսի 27-ին նշվելիք հանրապետության անկախության օրվա առիթով Օբաման շնորհավորական հեռագիր է հղել Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիին:

Օբաման ողջունել է Մոլդովայի ղեկավարության ջանքերը մերձդնեստրյան հակամարտության կարգավորման գործում և ընդգծել, որ նա այդ հարցում կարող է հենվել ԱՄՆ-ի աջակցության և համագործակցության վրա:

Այս խորագրի վերջին նյութերը