Բաշար Ասադ. «Սիրիայում տեղի ունեցող գործողություններն օտարերկրյա դավադրության հետևանք են»
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամը օտարերկրյա դավադրության հետևանք է, որը ծրագրված է մանրամասն կերպով։ Ըստ նրա` Սիրիայի ժողովուրդը պետք է խանգարի այդ ծրագրի իրականացմանը: Այդ հայտարարությունը Սիրիայի նախագահն արել է Դամասկոսում Իրանի պաշտոնական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։
Սիրիայի նախագահը նշել է, որ օտար ուժերը փորձում են անկայունացնել իրավիճակն ամբողջ տարածաշրջանում, իսկ Սիրիան դրա անկյունաքարն է:
Նշենք, որ Եգիպտոսը հանդես է եկել տարածաշրջանում Սիրիայի հարցը կարգավորելու նոր նախաձեռնությամբ։ Այդ երկիրն առաջարկում է խումբ ստեղծել, որով նախատեսվում է բանակցային սեղանի շուրջը հավաքել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչներին: