Լրահոս

10.08.2012 16:33


Գյումրու քաղաքապետի պաշտոնին արդեն 5 թեկնածու է հավակնում

Գյումրու քաղաքապետի պաշտոնին արդեն 5 թեկնածու է հավակնում

Գյումրու քաղաքապետի պաշտոնում ևս երեք թեկնածու է առաջադրվել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց թեկնածությունն էին առաջադրել ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն ու ՀՅԴ–ական Հովսեփ Սիմոնյանը:

Այժմ իրենց թեկնածություններն են առաջադրել նաև երեք անկուսակցականներ` գործարար Անդրանիկ Ավետիսյանը, գործազուրկներ Ռաֆայել Ասատրյանն ու Սպարտակ Պետրոսյանը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն այսօր ժամը 18-ն է:

Հիշեցնենք, որ չնայած մամուլում շրջանառվող լուրերին՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանն  իր թեկնածությունն առայժմ չի առաջադրել, թեև նա դիմել էր անձնագրային բաժնին` համապատասխան տեղեկանք վերցնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը