Լրահոս

10.08.2012 09:50


«Լոնդոն–2012». ԱՄՆ–ը Չինաստանից առաջ անցավ, իսկ ՌԴ–ն՝ Հարավային Կորեայից

«Լոնդոն–2012». ԱՄՆ–ը Չինաստանից առաջ անցավ, իսկ ՌԴ–ն՝ Հարավային Կորեայից

Մեծ Բրիտանիայում շարունակվում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Երեկ մեդալների թիմային հաշվարկով մրցաշարային աղյուսակում տեղի ունեցան լուրջ փոփոխություններ։ ԱՄՆ–ի հավաքականն առաջ անցավ Չինաստանից՝ իր ակտիվում գրանցելով 39 ոսկե մեդալ, իսկ ընդհանուր առմամբ՝ 90։ Չինական հավաքականն ունի 37 ոսկե մեդալ, իսկ ընդհանուր առմամբ՝ 80։

Փոփոխություններ տեղի ունեցան նաև լավագույն հնգյակը եզրափակող հորիզոնականներում. Ռուսաստանի ընտրանին վաստակեց իր 12-րդ ոսկե մեդալն ու շրջանցեց Հարավային Կորեային, որը նույնպես 12 ոսկի ունի, սակայն մեդալների ընդհանուր քանակով զգալիորեն զիջում է Ռուսաստանին՝ 25 ։ 56։

Հիշեցնենք, որ Հայաստանը վաստակած երեք մեդալով (2 բրոնզ, 1 արծաթ) այս պահի դրությամբ գտնվում է 50-րդ հորիզոնականում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը