Լրահոս

09.08.2012 17:39


Օլիմպիական խաղերի ավարտից հետո Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ռազմանավեր կուղարկեն Սիրիա

Օլիմպիական խաղերի ավարտից հետո Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ռազմանավեր կուղարկեն Սիրիա

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունները պատրաստվում են շատ շուտով Սիրիայի ափերի մոտ ռազմածովային ուժերի խումբ ուղարկել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը՝ հղում անելով արևմտյան լրատվամիջոցներին, որոնք իրենց հերթին վկայակոչում են բրիտանական ռազմական գերատեսչությունում ունեցած աղբյուրը:

 Միացյալ օպերատիվ ռազմախմբի մեջ կներառվեն բրիտանական կողմից «Illustrious» ուղղաթիռակիրը, «Bulwark» մեծ դեսանտային նավը՝ 400 ռազմածովայիններով, ականակիր նավ, հածանավ և սուզանավ: Բրիտանական զինուժը խումբը կհամալրի նաև «Defender» ավիակրով, որը կարող է նավախումբը պաշտպանել Սիրիայի առափնյա շրջանի հականավային թևավոր հրթիռներից:

Նավերի ժամանումը Սիրիայի ափերի մոտ սպասվում է Օլիմպիական խաղերից հետո։

Ավելացնենք, որ Բրիտանիայի ՊՆ-ից հայտնի է դարձել, որ նավախումբը չի մասնակցի Սիրիայի դեմ որևէ ռազմական գործողության: Միայն անհրաժեշտության դեպքում կտարհանվեն տարածաշրջանի բրիտանահպատակ քաղաքացիները:

Այս խորագրի վերջին նյութերը