Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը կարծում է, որ եվրագոտու ճգնաժամը կարող է Եվրամիությունում հզոր քաղաքական փոփոխությունների հանգեցնել: «Dei Zeit» թերթին տված հարցազրույցում Բլերն իր անհանգստությունն է հայտնել, որ եթե Բրյուսելին չափազանց շատ լիազորություններ տրվեն, Մեծ Բրիտանիայում հանրաքվեն կարող է ավարտվել Եվրամիությունից դուրս գալու որոշմամբ:
«Անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել Եվրոպայի և ազգային պետությունների ինստիտուտների միջև: Եթե դա սխալ արվի, մենք կարող ենք ստեղծել նույնքան խոշոր քաղաքական ճգնաժամ, որքան եվրոյի ճգնաժամն է»,–ասել է նա:
Հարցումների համաձայն՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների միայն 35%-ն է ԵՄ անդամակցությունը նպաստավոր համարում երկրի համար:
Թոնի Բլեր.Մեծ Բրիտանիան կարող է դուրս գալ ԵՄ–ից