Լրահոս

09.08.2012 16:50


Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել ՀՅԴ–ական Հովսեփ Սիմոնյանը

Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար իր թեկնածությունն է առաջադրել ՀՅԴ–ական Հովսեփ Սիմոնյանը

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածությունների առաջադրումները շարունակվում են: Շիրակի մարզի Գյումրի քաղաքում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 2 թեկնածու:

ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ինքնաառաջադրվել է ՀՅԴ անդամ, Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Հովսեփ Կորյունի Սիմոնյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ իր թեկնածությունն էր առաջադրել նաև ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանը։

Հիշեցնենք նաև, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 10-ի ժամը 18:00-ն է:

Այս խորագրի վերջին նյութերը