Լրահոս

09.08.2012 15:55


Վ. Կոնտե. «Օլիմպիադայի մասնակիցների 60%-ից ավելին արգելված խթանիչներ է օգտագործում»

Վ. Կոնտե. «Օլիմպիադայի մասնակիցների 60%-ից ավելին արգելված խթանիչներ է օգտագործում»

Վիկտոր Կոնտեն, ով 4 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել և հիմա էլ տնային կալանքի տակ է, խոսել է «Լոնդոն-2012»–ի մասին: Նշենք, որ «ԲԱԼԿՈ» լաբորատորիան Կոնտեի գլխավորությամբ զբաղվում էր արգելված խթանիչների արտադրությամբ, որը նրանք մատակարարում էին որոշ մարզիկների:

«Ասում են, թե այս Օլիմպիական խաղերի ընթացքում միլիոնավոր դոլարներ են ծախսվել միայն այն բանի համար, որ մարզիկները ենթարկվեն հակադոպինգային թեստի, որ հակադոպինգային թեստ են տվել մոտ 6000 մարզիկներ: Սա ուղղակի փուչ քարոզչություն է: Սա խայծի պես մի բան է, և եղել է մոտ 9 ամիս առաջ: Օլիմպիական խաղերում հեշտ է արգելված խթանիչներ օգտագործել ու օգուտ քաղել դրանից: Մարզիկների 60 տոկոսն օգտագործում է այդպիսի խթանիչներ»,–ասել է Կոնտեն:

Այս խորագրի վերջին նյութերը