Լրահոս

09.08.2012 15:34


Ո՞ւմ վերահսկողության տակ է Հալեպի Սալահեդդին թաղամասը

Ո՞ւմ վերահսկողության տակ է Հալեպի Սալահեդդին թաղամասը

Ինչպես հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն, Սիրիայում ընդդիմության ակտիվիստները հայտարարել են, որ Հալեպ քաղաքի Սալեհադդին թաղամասու մարտերը վերսկսվել են: Ընդ որում, ապստամբները հաղորդում են, որ կառավարության ուժերը սկսել են հարվածեր հասցնել իրենց դիրքերին՝ օգտագործելով մարտական ուղղաթիռներ:

Միաժամանակ, Սիրիայի իշխանությունները հերքում են, որ Սալահեդդինը գտնվում է ընդդիմադիրների վերահսկողության տակ:

Հիշեցնենք՝ երեկ հաղորդվում էր, որ սիրիական բանակի ուժերը Հալեպում կարողացել են կործանիչ հարված հասցնել ապստամբներին: Սիրիայի պետական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Սալահեդդին թաղամասում մեծ թվով ընդդիմադիրներ են սպանվել, ապստամբները նահանջել են, և Հալեպի մեծ մասը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ:

Այս խորագրի վերջին նյութերը