Լրահոս

09.08.2012 14:30


Կառավարությունը կվերանայի աղջիկների ամուսնության տարիքային շեմը բաձրացնելու որոշումը

Կառավարությունը կվերանայի աղջիկների ամուսնության տարիքային շեմը բաձրացնելու որոշումը

Կառավարությունը նամակ է ստացել Հայաստանի Հանրապետությունում եզդիների համայնքից, որով եզդիները խնդրում են իջեցնել աղջիկների ամուսնության տարիքային շեմը և հասցնել 16-ի: Հիշեցնենք, որ կառավարությունը հուլիսի 12-ի նիստում հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, համաձայն որի՝ աղջիկների ամուսնության տարիքային շեմը 17-ից պետք է բարձրացվեր 18-ի:

Կառավարության այսօր կայացած նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը սրա վերաբերյալ նշել է, որ անհրաժեշտ է այդ օրենքում կատարված փոփոխությունները վերանայել.

–Ինձ զեկուցել են, որ Ռուսաստանում 14 տարեկանից թույլատրվում են ամուսնություններ, և օրենսդրական սահմանափակումներ չկան: Անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության և գիտության, առողջապահության նախարարությունները քննարկեն այս հարցը: Փորձենք տարբեր տեսակետներից դիտարկել այն։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը