Յանուկովիչը ստորագրել է. հայերենն Ուկրաինայի տարածաշրջանային լեզուների թվում է
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն օգոստոսի 8-ին ստորագրել է «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» աղմկահարույց օրենքը։ Այս մասին հայտնում է «Analitika.at.ua»-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:
«Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքով պահպանվել է ուկրաիներենի պետական կարգավիճակը, իսկ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվել հայերենին, ռուսերենին, բելառուսներին, բուլղարերենին, մոլդովերենին, գերմաներենին, լեհերենին, ռումիներենին ու ևս 10-ը լեզվի: Այժմ հայերենը կարելի է պետականին հավասար գործածել Ուկրաինայի բոլոր այն շրջաններում, որտեղ այն համարվում է բնակչության 10 տոկոսի մայրենի լեզուն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհդարանը լեզվի մասին օրենքն ընդունել էր հուլիսի 3-ին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել երկրում: Շատերը դեմ են, որ երկրի տարածքում տարածաշրջանային կարգավիճակ տրվի ռուսերենին: Այս օրենքի ընդունման կապակցությամբ հրաժարական էր տվել Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, սակայն Ռադան հրաժարվել էր քննարկման դնել նրա հրաժարականի հարցը: