Լրահոս

09.08.2012 12:52


Յանուկովիչը ստորագրել է. հայերենն Ուկրաինայի տարածաշրջանային լեզուների թվում է

Յանուկովիչը ստորագրել է. հայերենն Ուկրաինայի տարածաշրջանային լեզուների թվում է

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն օգոստոսի 8-ին ստորագրել է «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» աղմկահարույց օրենքը։ Այս մասին  հայտնում է «Analitika.at.ua»-ն` վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:

 «Պետական լեզվական քաղաքականության հիմունքների մասին» օրենքով պահպանվել է ուկրաիներենի պետական կարգավիճակը, իսկ տարածաշրջանային լեզվի կարգավիճակ է տրվել հայերենին, ռուսերենին, բելառուսներին, բուլղարերենին, մոլդովերենին, գերմաներենին, լեհերենին, ռումիներենին ու ևս 10-ը լեզվի: Այժմ հայերենը կարելի է պետականին հավասար գործածել Ուկրաինայի բոլոր այն շրջաններում, որտեղ այն համարվում է բնակչության 10 տոկոսի մայրենի լեզուն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհդարանը լեզվի մասին օրենքն ընդունել էր հուլիսի 3-ին, ինչը բողոքի ալիք էր բարձրացրել երկրում: Շատերը դեմ են, որ երկրի տարածքում տարածաշրջանային կարգավիճակ տրվի ռուսերենին: Այս օրենքի ընդունման կապակցությամբ հրաժարական էր տվել Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը, սակայն Ռադան հրաժարվել էր քննարկման դնել նրա հրաժարականի հարցը:

Այս խորագրի վերջին նյութերը