Լրահոս

09.08.2012 08:43


Վարդան Ղուկասյանը կինքնառաջադրվի՞

Վարդան Ղուկասյանը կինքնառաջադրվի՞

Երեկ տեղեկությունուն էր տարածվել, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը տեղեկանք ստանալու նպատակով դիմել է ՀՀ ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության Գյումրու բաժին: Տեղեկանքը տրամադրվում է առ այն, որ անձը ՀՀ մշտական քաղաքացի է և վերջին 6 ամիսների ընթացքում բնակվում է տվյալ քաղաքում, որտեղ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը:

«7օր»-ը փորձեց կապվել Վարդան Ղուկասյանի մամլո քարտուղար Լիլիթ Աղեկյանի հետ, սակայն ո՛չ երեկ, ո՛չ այսօր կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ կարծիք էր հայտնել, թե Ղուկասյանը չի ինքնաառաջադրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը