Լրահոս

09.08.2012 10:05


«Լոնդոն–2012». Չինաստան՝ 36 ոսկի, ԱՄՆ՝ 34

«Լոնդոն–2012». Չինաստան՝ 36 ոսկի, ԱՄՆ՝ 34

Լոնդոնում ընթացող 30-րդ ամառային օլիմպիական խաղերում գնալով ավելի ու ավելի հրատապ է դառնում հարցը՝ արդյոք ԱՄՆ–ին կհաջողվի՞ ոսկե մեդալների քանակով հասնել Չինաստանին։ Այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների թիմը Չինաստանից 2 ոսկով  պակաս է նվաճել՝ 34-ն ընդդեմ 36–ի։ Թեև հարկ է նշել, որ մեդալների  ընդհանուր քանակով ԱՄՆ–ը Չինաստանին գերազանցում է՝ 81 մեդալ 77–ի դիմաց։

Մեծ Բրիտանիան (48 մեդալ, 22-ը՝ ոսկի) ու Հարավային Կորեան (25 մեդալ, 12-ը՝ ոսկի) շարունակում են մեդալնի թիմային հաշվարկով զբաղեցնել համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության թիմը, թեև 52 մեդալ է վաստակել, սակայն քանի որ միայն 11-ն է ոսկի,  առայժմ  Հարավային Կորեայից ետ է մնում։

Հիշեցնենք, որ Հայաստանն ունի 3 մեդալ. օլիմպիական բրոնզ են նվաճել ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն ու ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ Արսեն Ջուլֆալակյանը, ով նույնպես ըմբիշ է, նվաճել է արծաթե մեդալ։ Այս պահի դրությամբ թիմային հաշվարկով Հայաստանը 48-րդ տեղում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը