Լրահոս

08.08.2012 16:55


ՄԱԿ-ի ԱԽ՝ Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30-ին

ՄԱԿ-ի ԱԽ՝ Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30-ին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 30-ին։ Այս մասին տեղեկացոնւմ է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ֆրանսիան՝ որպես այս ամիս ՄԱԿ-ի ԱԽ նախագահող, երեքշաբթի խորհրդին տեղեկացրել է, որ նախարարական մակարդակով հանդիպումը նախատեսվում է անցկացնել օգոստոսի 30-ին՝ քննարկելու համար Սիրիայում տիրող վիճակը մարդկանց ապահովության տեսանկյունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի կառավարությունը 12 երկրների արտգործնախարարների հրավիրել էր Թեհրան՝ Սիրիայի հարցով օգոստոսի 9-ին խորհրդակցություն անցկացնելու նպատակով:

Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ օրերս հրաժարական տված հատուկ բանագնաց Քոֆի Անանը այդ հանդիպումներին չի մասնակցի:

Այս խորագրի վերջին նյութերը