Լրահոս

08.08.2012 16:32


Հալեպում կառավարության ուժերը ցամաքային գրոհի են անցել

Հալեպում կառավարության ուժերը ցամաքային գրոհի են անցել

Սիրիայի բանակը օգոստոսի 8-ի առավոտյան Հալեպում անցել է ցամաքային գրոհի: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»–ն՝ վկայակոչելով գործողության ղեկավարությունում իր աղբյուրը:

Սիրիական պետական հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի առաջին ժամերը հաջողությամբ են ավարտվել. հաջողվել է Սալահէդդին շրջանի մի շարք թաղամասերից դուրս հանել ապստամբներին: Կառավարական աղբյուրները պնդում են, որ իրենց հաջողվել է զբաղեցնել թաղամասի գլխավոր հրապարակը: Բեյրութում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թղթակիցը, վկայակոչելով Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչներին, հայտնել է, որ նրանք իսկապես նահանջել են Սալահէդդինի որոշ հատվածներից:

Հալեպը Սիրիայի ամենախոշոր քաղաքներից մեկն է և երկրի տնտեսական մայրաքաղաքը: Այն բացառիկ կարևոր նշանակություն ունի ինչպես կառավարության  ուժերի, այնպես էլ ապստամբների համար: Դամասկոսի պաշտոնական մամուլը բազմիցս գրել է, որ Հալեպի մարտերում կորոշվի քաղաքացիական պատերազմի ելքը:

Այս խորագրի վերջին նյութերը