Հալեպում կառավարության ուժերը ցամաքային գրոհի են անցել
Սիրիայի բանակը օգոստոսի 8-ի առավոտյան Հալեպում անցել է ցամաքային գրոհի: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»–ն՝ վկայակոչելով գործողության ղեկավարությունում իր աղբյուրը:
Սիրիական պետական հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհի առաջին ժամերը հաջողությամբ են ավարտվել. հաջողվել է Սալահէդդին շրջանի մի շարք թաղամասերից դուրս հանել ապստամբներին: Կառավարական աղբյուրները պնդում են, որ իրենց հաջողվել է զբաղեցնել թաղամասի գլխավոր հրապարակը: Բեյրութում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թղթակիցը, վկայակոչելով Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչներին, հայտնել է, որ նրանք իսկապես նահանջել են Սալահէդդինի որոշ հատվածներից:
Հալեպը Սիրիայի ամենախոշոր քաղաքներից մեկն է և երկրի տնտեսական մայրաքաղաքը: Այն բացառիկ կարևոր նշանակություն ունի ինչպես կառավարության ուժերի, այնպես էլ ապստամբների համար: Դամասկոսի պաշտոնական մամուլը բազմիցս գրել է, որ Հալեպի մարտերում կորոշվի քաղաքացիական պատերազմի ելքը: