Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ԼՂՀ—ի վերաբերյալ բանաձևի ընդունումը Մասաչուսեթսում
Ամերիկայի հայկական համագումարն այսօր տարածել է հաղորդագրություն, որով ողջունում է Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի վերաբերյալ բանաձևի ընդունումը:
«Ամերիկայի Հայկական Համագումարը երախտագիտություն է հայտնում Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեչթին «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և ժողովրդավարության զարգացումը սատարող» բանաձևը նախաձեռնելու համար, որը օգոստոսի 6–ին միաձայն ընդունվեց Մասաչուսեթսի նահանգի Ներկայացուցիչների պալատում: Այս բանաձևի ընդունումը համապատասխանում է ժողովրդավարության բարձրացման և բոլոր ժողովուրդների հիմնական իրավունքների պահպանման ամերիկյան արժեքներին։ Բանաձևը կոչ է անում «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը ու խրախուսել Լեռնային Ղարաբաղի պետություններին խաղաղ հարաբերություններ պահպանել իր հետ», ինչպես նաև քաջալերել « մեր երկրի առաջնորդներին շարունակել խթանել Լեռնային Ղարաբաղի հումանիտար և տնտեսական վերակենդանացումը»,–մասնավորապես նշված է տարածված հայտարարության մեջ։