Մասիսում քաղաքապետի 3 թեկնածու է առաջադրվել, իսկ Վեդիում՝ 1
Մասիսում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է կուսակցության անդամ Սաշա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ անդամ, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը։ Եվս մեկ հոգի՝ անկուսակցական Նորայր Նահապետյանը, ինքնաառաջադրվել է։
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Վեդիում ինքնաառաջադրվել է միայն ՀՀԿ անդամ Խաչիկ Սահակյանը:
Նշենք, որ Արարատի մարզի 97 համայնքերից 86-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին և կտևի մինչև օգոստոսի 10-ի ժամը 18-ը: