Լրահոս

08.08.2012 10:14


«Լոնդոն–2012». Հայաստանը 45-րդն է, իսկ առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը

«Լոնդոն–2012». Հայաստանը 45-րդն է, իսկ առաջատարը շարունակում է մնալ Չինաստանը

Մեծ Բրիտանիայում շարունակվում են 30-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Մեդալների թիմային հաշվարկով առջևում է Չինաստանի հավաքականը, որը վաստակել է 73 մեդալ, որից 34–ը՝ ոսկի։ Միացյալ Նահանգների ընտրանին ունի 70 մեդալ, որից 30-ը՝ ոսկի։ Մեծ Բրիտանիան երրորդն է (48 մեդալ, 22-ը՝ ոսկի), Հարավային Կորեան՝ չորրորդը (23 մեդալ, 12-ը՝ ոսկի), իսկ լավագույն հնգյակը 48 մեդալով (միայն 10-ը՝ ոսկի) եզրափակում է ՌԴ–ի հավաքականը:

Երեկ Արթուր Ալեքսանյանի նվաճած բրոնզե մեդալի շնորհիվ Հայաստանն այժմ 45–րդ տեղում է։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին վաստակել է 3 մեդալ, 2-ը՝ բրոնզ, 1-ը՝ արծաթ։ Նույն արդյունքն են ցույց տվել նաև Ադրբեջանի, Բելգիայի և Հնդկաստանի թիմերը։

Ավելացնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող նիզականետորդ Մելիք Ջանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը