Լրահոս

07.08.2012 22:48


«Լոնդոն-2012». Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց

«Լոնդոն-2012». Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ նվաճեց

30-րդ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի 96 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Կուբան ներկայացնող Էստրադա Ֆալկոն Յունիորի հետ մրցավեճում մեր մարզիկը տարավ տպավորիչ հաղթանակ:

 Նշենք, որ սփոփիչ բրոնզե մեդալը նվաճելու համար Արթուրը մինչ այդ հաղթել էր թուրք Իլդեմ Ցենքին:

Մեր մյուս մարզիկը` 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանը, տանուլ տվեց պայքարը բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ «Լոնդոն-2012»-ում սա  Հայաստանի 3-րդ մեդալն է: Մինչ այդ, ծանրամարտում բրոնզ էր նվաճել Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը նվաճել էր արծաթ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը