Լրահոս

07.08.2012 10:19


«Լոնդոն–2012». այսօր մրցասպարեզ դուրս կգան ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Հովհաննես Վարդերեսյանը

«Լոնդոն–2012». այսօր մրցասպարեզ դուրս կգան ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Հովհաննես Վարդերեսյանը

Մեծ Բրիտանիայում ընթացող 30-րդ ամառային օլիմպիական խաղերի 11-րդ օրը Հայաստանը կներկայացնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանը (66 կգ) և Արթուր Ալեքսանյանը (96 կգ):

Վարդերեսյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն է լինելու կորեացի Հիոնվու Կիմը: Իսկ Ալեքսանյանն իր պայքարը կսկսի 1/8–րդ եզրափակչից՝ մրցելով Իտալիան ներկայացնող Տիմոչինի Դայգորոյի հետ։

Հատկապես մեծ ակնկալիքներ կան Արթուր Ալեքսանյանից, ով Եվրոպայի չեմպիոնն է ու լրջորեն հավակնում է մրցանակային տեղերի։

7or.am  

Այս խորագրի վերջին նյութերը