Լրահոս

06.08.2012 20:50


Ռումինիայի ՆԳ նախարարընախագահ Բեսեսկուին պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո հրաժարական է տվել

Ռումինիայի ՆԳ նախարարընախագահ Բեսեսկուին պաշտոնանկ անելու անհաջող փորձից հետո հրաժարական է տվել

Ռումինիայի ՆԳՆ ղեկավար Իոան Ռուսուն հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ պատճառը վերջերս նախագահ Տրայան Բեսեսկուին պսշտոնանկ անելու նախաձեռնության ձախողումն է։

Նշենք, որ Ռուսուն Սոցիալ–ազատական կուսակցության անդամ է։ Հենց այդ կուսակցությունն էր, որ խորհրդարանում բարձրացրել էր նախագահի պաշտոնանկության հարցը։

Հիշեցնենք, որ  հուլիսի վերջին Ռումինիայում տեղի ունեցավ համաժողովրդական հանրաքվե, որը պետք է որոշեր նախագահ Բեսեսկուի պաշտոնավարման հարցը։ Հանրաքվեն, սակայն, ձախողվեց, քանի որ մասնակցության հայտը բավարար չէր. այն չգերազանցեց 50 տոկոսը։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ հանրաքվեին մասնակցողների 80 տոկոսը քվեարկել էր Բեսեսկուին հեռացնելու օգտին։

Այս խորագրի վերջին նյութերը