Լրահոս

06.08.2012 11:04


Ջուլֆալակյանը ադրբեջանցու հետ մրցավեճից առաջ Իլհամ Ալիևին «ստիպել է» հեռանալ

Ջուլֆալակյանը ադրբեջանցու հետ մրցավեճից առաջ Իլհամ Ալիևին «ստիպել է» հեռանալ

Ըմբշամարտի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է ադրբեջանցի Էմին Ահմադովի  հետ մրցավեճին։ Իր էջում նա, մասնավորապես, գրել է.

«Պատմեմ ամենահետաքրքիր պահը ադրբեջանցի մարզիկի հետ կպնելու ժամանակ, ավելի ճիշտ՝ նախքան կպնելը։ Ազերիների «հարգարժան» Ալիև նախագահը ևս գտնվում էր դահլիճում, և մեր գոտեմարտից առաջ հարցնում է ըմբշամարտի մասնագետներին, թե «էս հայը ուժե՞ղ է»։ Սրանք ասում են հա, շաաաաաատ... Ասում է. «Դե որ էդպես է, ավելի լավ է ես գնամ», և թողնում, սուս ու փուս հեռանում է...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը